ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ռոբերտ Բրադկեն:
Նրա խոսքով, այժմ հիմնախնդրի խաղաղ կարգավորման եզակի հնարավորություն է ընձեռվել, և կողմերը չպետք է բաց թողնեն այդ շանսը, որովհետև այդ խնդրին այլ լուծում չկա:
«Պատերազմը ղարաբաղյան հակամարտության կարգավորման և փախստականների վերադարձի չի հանգեցնի: ԱՄՆ-ը, ինչպես և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրները, հավատարիմ է հակամարտության միայն խաղաղ կարգավորմանը»,- ասել է Ռոբերտ Բրադկեն, հաղորդում է ANS Press-ը: