Աստրախանում տեղի է ունենում Ռուսաստանի ՆԳՆ միավորված կոլեգիայի և Հայաստանի ոստիկանության նիստը: Նիստի շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու հանցագործների համատեղ հետախուզության և տեղեկատվության փոխանակության հարցերը:
Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՌԴ ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևը:
«Ռուսաստանը և Հայաստանն արդեն վաղուց են արդյունավետ համագործակցում այս ուղղությամբ, երկու երկրների իրավապահ մարմիններն ամեն տարի փոխադարձ հարցումներով ձերբակալում են հարյուրավոր հանցագործների: Հիմա հատուկ նշանակություն է ձեռք բերում ԱՊՀ միջպետական տեղեկատվական բանկը, գործարկվում են Ինտերպոլի ուղիները»,- նշել են ՌԴ ՆԳՆ մամլո կենտրոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այսօրվա կոլեգիայի ընթացքում նախատեսվում է շոշափել թմրավաճառքի, հետաքննչական մարմինների համագործակցության հարցերը: