8 հունիսի 2011 - 20:57 AMT
Նախագահն անձամբ շնորհավորել է քանադակործ Արա Շիրազին ծննդյան 70-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյան հունիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Շիրազի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է արվեստագետին` ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: