9 հունիսի 2011 - 13:29 AMT
Ազատ է արձակվել հայկական ընդդիմության ևս մեկ կողմնակից Սարգիս Հացպանյանը

Հայկական ընդդիմության կողմնակից Սարգիս Հացպանյանը, որը գտնվում էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում, այսօր առավոտյան ազատ է արձակվել:

Ինչպես հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը, Հացպանյանն ազատ է արձակվել ոչ թե նախագահի կողմից հայտարարված համաներումով, այլ պատժի ժամկետը լրանալու հետ կապված:

Սարգիս Հացպանյանը «կեղծ մատնության» համար պատապարտվել էր 3.5 տարի ազատազրկման: