9 հունիսի 2011 - 14:24 AMT
Արագ շահույթ ստանալու հսկայական ձգտումը խանգարում է հայ գործարարներին թափանցիկ աշխատել

Չնայած նրան, որ վերջին ժամանակները Հայաստանում բարեփոխումներ են իրականացվում հարկային և մաքսային վարչարարության ոլորտում, այնուամենայնիվ գործարարների շարքում առկա է անվստահության խնդիր: Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքերով, Հայաստանում առկա է բիզնեսը «ստվերից» օրինական հարկային դաշտ փեղափոխելու խնդիր, ինչը զգալի ջանքեր է պահանջում հայ գործարարների կողմից, որոնց մոտ վերջին տարիներին ստեղծվել է «արագ հարստացման ձգտելու» մշակույթ:

Բացի դրանից, Գագիկ Մակարյանը նշել է հայկական ձեռնարկություններում ցածր արտադրողականության և անարդյունավետ մենեջմենթի խնդիրը: Այդ ուղղությամբ նա մեծ հույսեր է կապում երիտասարդ սերնդի հետ, որին ձեռնարկատիրության մեջ ներգրավելու համար միությունը որոշակի քայլեր է ձեռնարկում, մասնավորապես, աջակցում է նորարարական ընկերությունների կայացմանը: