9 հունիսի 2011 - 16:38 AMT
Nokia IM ծրագրի միջոցով հեշտ է ավելի արագ կապվել ընկերների հետ

Այսուհետ կարելի է ուղարկել սմս հաղորդագրություններն այնքան երկար, որքան ցանկալի է և անվճար։ Nokia-ի IM ծրագիրը թույլ է տալիս կապվել ընկերների հետ Nokia-ի ուղիղ ակնթարթային նամակագրության (Instant messaging) client-ի միջոցով։ Այս մասին հաղորդում է Nokia-ի պաշտոնական բլոգը։

Հեռախոսազանգերը մի բան են, իսկ սմս հաղորդագրությունները մեկ այլ բան։ Երկուսն էլ լավ տարբերակ են հաղորդվելու համար։ Սակայն, եթե օգտագործողը կպել է անվճար Wi-Fi անլար կապի, IM-ը հնարավոր է դառնա շփվելու համար ավելի հարմար տարբերակ։

IM-ը ակնթարթային նամակագրության ծրագիր է, որը թույլ է տալիս ուղարկել սմս հաղորդագրություններ, այլ կերպ ասած չատ-զրույց անել անվճար այն կոնտակտի հետ, ով ունի նույն ծրագիրն իր Nokia հեռախոսի մեջ, կամ հետևյալ ծրագրերը՝ Ovi Mail account, Google Talk, Windows Live Messenger, Yahoo! Messenger և MySpace IM.

Nokia IM-ը կարելի է բեռնել Ovi խանութից։ Nokia IM-ը աշխատում է Nokia X6, Nokia 5230, Nokia N8, Nokia E7 և մի քանի այլ Nokia հեռախոսների վրա։