9 հունիսի 2011 - 16:39 AMT
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ որակավորման վկայական ունի թվով 191 աուդիտոր

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է աուդիտորների որակավորման այս տարվա հինգերորդ քննության արդյունքները, որոնց համաձայն հրավիրված 20 դիմորդներից քննությանը մասնակցել է 15-ը, որոնցից 10-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, Հայաստանի Հանրապետությունում հունիսի 9-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված որակավորման վկայական ունի թվով 191 աուդիտոր: