9 հունիսի 2011 - 22:08 AMT
Կոմպոզիտոր Վարդան Մելքոնյանը իր սիմֆոնիան կհանձնի Անգլիայի թագուհու դատին

Լիբանանահայ կոմպոզիտոր Վարդան Մելքոնյանը հաջորդ շաբաթ իր վերջին սիմֆոնիան կներկայացնի Անգլիայի թագուհու դատին: Սիմֆոնիան կոչվում է «Մեր ջուրը մեր կյանքն է»: Դիրիժորը ելույթ է ունենալու ողջ երեկո` ղեկավարելով Մոցարտի, Բեթհովենի սիմֆոնիաները, իսկ վերջում` իր սիմֆոնիան ջրի մասին: Սիմֆոնիան, ընդհանուր առմամբ, գրվել է չորս ամսում:

Վարդան Մելքոնյանն այն 4000 լիբանանահայ որբերից է, ովքեր դաստիարակվել են դանիացիների կողմից հիմնված մանկատանը: Այդ մանկատան սաներից միայն 36-ն են կենդանի: Նա նույնիսկ իր ճշգրիտ տարիքը չգիտի, քանի որ չի ունեցել ծննդյան վկայական:

Հայազգի դիրիժորը Անգլիա է տեղափոխվել Լիբանանում 1972թ-ին տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակ: Նա աշխատել է Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Թագավորական Ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ: