10 հունիսի 2011 - 11:57 AMT
Վարչապետը հանձնարարել է նախարարներին հաշվետվություն ներկայացնել գերակա ծրագրերի իրագործման վերաբերյալ

Քանի որ մինչև 2011-ի վերջը մնացել է 6 ամիս, ապա բոլոր նախարարությունները պետք է 20-օրյա ժամկետում ավարտեն կառավարական ծրագրերի իրագործման վերաբերյալ գերակա ծրագրերի և միջոցառումների հաշվետվությունների պատրաստումը: Այդ մասին, բացելով կառավարության նիստը, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքերով, ծրագրերի կատարման այդ միջոցառումներն անհրաժեշտ են, որպեսզի երկրի կառավարությունը լիովին կատարի իր տարեկան ծրագիրը և արդյունքները ներկայացնի հասարակությանը: