10 հունիսի 2011 - 12:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արամ Կարապետյանն իշխանությունների և ՀԱԿ-ի միջև երկխոսությունը խեղաթյուրում է համարում

«Իշխանությունների ՀԱԿ-ի միջև երկխոսության գործընթացը կարելի է խեղաթյուրում անվանել»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով, հիմա այդ երկխոսությունից իրական արդյունքներ չկան: Նա նաև նշել է, որ չի հասկանում, թե ինչի շուրջ կարող է ընթանալ ընդդիմության և իշխանության երկխոսությունը բացի իշխանափոխության հարցերից: Նա նշել է, որ երկխոսության օգնությամբ ՀԱԿ-ը փորձում է ստիպել իշխանությանը հանձնել դիրքերն արտահերթ ընտրությունների արդյունքում: «Իսկ իշխանությունները չեն ցանկանում դա ոչ արտահերթ, որ հերթական ընտրությունների արդյունքում»,- ասել է Կարապետյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ