9 մայիսի 2003 - 19:26 AMT
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿՀԱՆԴԻՊԻ
Մայիսի 12-13-ը Երեւանում կկայանա տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան խմբի վեցերորդ հանդիպումը: Համաձայն ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամուլի հաղորդագրության, երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն ԱՄՆ կողմից Հայաստանին հատկացվելիք օգնության չափերին, մակրոտնտեսական քաղաքականության, կաշառակերության եւ փողերի լվացման դեմ պայքարին առնչվող հարցեր: Կողմերը կքննարկեն նաեւ ներդրումներին, առեւտրին եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: