10 հունիսի 2011 - 12:31 AMT
Ծնողները կանխել են իրենց աղջկա ինքնասպանությունը

Հունիսի 9-ին՝ժամը 16.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 50 շենքի 61-րդ բնակարանում բնակիչն ուզում է ինքնասպան լինել` սպառնալով 8-րդ հարկից ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և փրկարական ուժերի վարչության հերթապահ խումբը:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը` ծնողների կողմից կանխվել է 1981թ.-ին ծնված Ելենա Մկրտումյանի ինքնասպանության փորձը, հաղորդում է ԱԻ նախարարությունից: