10 հունիսի 2011 - 14:31 AMT
Գորիս քաղաքը կվերածվի զբոսաշրջային կենտրոնի

Հայաստանի կառավարության հունիսի 10-ի որոշմամբ Գորիս քաղաքը հանրապետության այն սակավաթիվ քաղաքներից է, որտեղ հիմնականում պահպանվել են պատմաճարտարապետական մեծ արժեքներ, ուրույն ճարտարապետական ոճ և քաղաքաշինական ամբողջականություն ներկայացնող կառուցապատված միջավայր: Պատմական կառուցապատման ու ճարտարապետական փոքր ձևերի վերականգնումը, տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, գիտության և արվեստի, ավանդական արհեստագործության վերականգնմանը և ներդրումների համար բարենպաստ պայմանների ու մարդկանց բարեկեցության բարձրացմանը:

Նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի զբոսաշրջային այցելու-թյունների թվի աճի, զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ աշխատատե¬ղերի ստեղծման, Գորիս քաղաքի պատմական, ճարտարապետական, գեղարվես¬տա¬կան ու քաղաքաշինական արժեքավոր ժառանգության լիարժեք պահպանության, քա¬ղաքի պատմաճարտարապետական հուշարձանների բացահայտման և նրանց ապագա օգտագործման, շրջապատող տարածքների ֆունկցիոնալ ճիշտ կազմակերպման համար: