10 հունիսի 2011 - 15:38 AMT
Արցախը Կազանի հանդիպումից լավատեսական սպասումներ չունի

Արցախը Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից լավատեսական սպասումներ չունի: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը: «Նույնիսկ Դովիլի հայտարարությունից հետո մենք կրկին տեսնում ենք բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրելու Ադրբեջանի փորձերը»,- ասել է Աշոտ Ղուլյանը:

Նրա կարծիքով, բացառված չէ, որ կողմերը Կազանում կարող են որոշակի պայմանավորվածությունների հասնել կամ մտնել փակուղի: