10 հունիսի 2011 - 15:55 AMT
Հայաստանին չի սպառնում Եվրոպայում տարածված աղիքային վարակը

Հայաստանում, որը վերջին երեք տարիների ընթացքում բանջարեղեն չի ներկրել Եվրոպայից, չեղյալ է հայտարարվել աղիքային վարակի համաճարակի պատճառով ներկրման արգելքը, PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Եվրոպայից ներկրման վրա արգելքը գործել է միայն 24 ժամ:

Այսօր արգելք է գործում միայն Իսպանիայից բանջարեղենի ներկրման վրա: Կառույցից նաև հայտնել են, որ Հայաստան են բերվում միայն «չերի» տեսակի լոլիկներ Հունաստանից:

Բացի դրանից, աղբյուրի համաձայն, սահմանին պարենային ապրանքները լաբորատոր փորձաքննություն են անցնում և միայն դրանից հետո մտնում հայկական շուկա: