«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ընկերության ֆինանսական գծով գլխավոր տնօրենի տեղակալ Հայկ Ավագյանը: Այս մասին որոշումը «Հայփոստ» ՓԲԸ Դիտորդ խորհուրդն ընդունել է 2011 հունիսի 3-ին, տեղեկացնում է Հայփոստ Թրաստ Մենեջմենթը: