10 հունիսի 2011 - 16:33 AMT
Աշոտ Ղուլյան. Ղարաբաղի Պաշտպանության բանակը միշտ պատրաստ է դիմակայել Ադրբեջանի սադրանքներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը հասցեագրված է այն կողմին, որը վերջին ժամանակներս սադրիչ գործողություններ է ձեռնարկել: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտնել ԼՂՀ Ազգային Ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան կողմը բացառում է, որ Կազանում նախագահների հանդիպումից առաջ և հետո Ադրբեջանը սադրանքների կդիմի, խոսնակը հայտնել է. «Պաշտպանության բանակը միշտ պատրաստ է դիմակայել սադրանքներին, և ես գտնում եմ, որ Ադրբեջանը պետք է որ լավ դաս քաղած լինի մեր ադեկվատ պատասխաններից»: