10 հունիսի 2011 - 19:22 AMT
Հայաստանը մաքսային ոլորտում համագործակցություն է հաստատում Ճապոնիայի և Հնդկաստանի հետ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 10-ի նիստում հավանություն է տվել Ճապոնիայի և Հնդկաստանի կառավարությունների հետ մաքսային ոլորտում համաձայնագրերի ստորագրմանը: Ինչպես հաղորդում է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը, սույն համաձայնագրերն ուղղված են երկրների միջև համագործակցության բարձրացմանն ու մաքսային գործերում փոխադարձ օգնությանը: