11 հունիսի 2011 - 13:00 AMT
Տոկիոյի մի քանի շրջաններում զանգվածային ցույցեր են ընթանում ատոմային էներգետիկայի կիրառման դեմ

Ատոմային էներգետիկայի դեմ զանգվածային ցույցերն ընթանում են Տոկիոյի մի քանի շրջաններում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Ասոշեյթիդ Փրեսին: Երեք ամիս առաջ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ և ցունամի: Ցույցերը նվիրված են այս ամսաթվին:

Առավոտից մայրաքաղաքի կենտրոնական այգիներից մեկում սկսել են հավաքվել հարյուրավոր մարդիկ բողոքելու համար ԱԷԿ-երի օգտագործման դեմ, որոնք նրանց կարծիքով կարող են ողբերգական հետևանքների պատճառ դառնալ, ինչպես դա եղավ «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վթարի ժամանակ: