11 հունիսի 2011 - 14:20 AMT
Հայաստանի կենդանիների պաշտպանները նամակով դիմել են երկրի խորհրդարանին

Հասարակական կազմակերպությունները «Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոնի» հետ միասին Երևանում երթ են անցկացնում: Ակցիայի մասնակիցները, դիմակներ հագած, կրում են թափառող և անտուն կենդանիներին պաշտպանելու կոչ անող ցուցապաստառներ:

Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը դեպքերի վայրից, երթի մասնակիցներն արդեն նամակը հանձնել են Հայաստանի խորհրդարան` պահանջելով հանդես գալ Կենդանիների իրավունքների պաշտպանության կոնվենցիային միանալու օրենսդրական նախաձեռնությամբ:

Ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայից շարժվել են Պուշկինի փողոց, այնտեղից ուղևորվելու են քաղաքապետարան: