12 հունիսի 2011 - 18:51 AMT
Ընտրություններ Թուրքիայում. Քվեարկության ժամանակ մահացել է 69-ամյա ընտրողը

Թուրքիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ: Տեղի ԶԼՄ-ներն արդեն հաղորդում են մի շարք միջադեպերի մասին: Այսպես, Անթալիայում ընտրատարածքներից մեկում քվեարկության ժամանակ սրտի կաթվածից մահացել է 69-ամյա ընտրողը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով CNN-Turk գործակալությանը: Վան գավառում ձերբակալվել են երկու հոգի քվեարկության համար կեղծ քվեաթերթիկներով:

Թուրքիայում ընտրություններն ավարտվելու են տեղի ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00):