13 հունիսի 2011 - 11:37 AMT
«Գանձասար» ֆուտբոլի ակումբը, հաղթելով «Միկային», զբաղեցրեց առաջին հորիզոնականը ՀՀ առաջնությունում

Հանգստյան օրերին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրը: Իջևանում «Շիրակն» ընդունեց երկրի գործող չեմպիոն «Փյունիկին»: Գյումրու թիմը կարողացավ հաղթել 2:0 հաշվով:

Երևանում հանդիպեցին «Բանանցն» ու «Իմպուլսը», երևանյան ակումբն ավելի ուժեղ գտնվեց՝ հաղթելով 2:1 հաշվով:

«Միկա»-«Գանձասար» խաղի վերջին րոպեին Կապանի ակումբի ֆուտբոլիստները կարողացան առաջ անցնել Անդրանիկ Սարգսյանի գոլի շնորհիվ: Միակ ոչ ոքին գրանցվեց «Արարատ»-«Ուլիս» խաղում, կողմերը մեկական գնդակ խփեցին:

Այս ոչ ոքիից հետո, «Ուլիսը» նահանջեց երկրորդ տեղը 24 միավորով: «Գանձասարը» վաստակեց 25 միավոր և դարձավ Հայաստանի առաջնության առաջատարը՝ երրորդ տեղը զբաղեցնում է «Փյունիկը» 21 միավորով: