13 հունիսի 2011 - 11:48 AMT
Հայ շախմատիստները մասնակցում են Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին նվիրված փառատոնին

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Գեւորգ Հարությունյանը, Արթուր Գաբրիելյանը, Լիլիթ Գալոյանը, Նելլի Աղինյանը մասնակցում են Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում սկսված խոշոր փառատոնին, որը նվիրված է Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին:

Արդեն ավարտվել է արագ շախմատի մրցաշարը, որտեղ խաղարկվել է 4 տուր: Գաբրիելյանը և Անդրիասյանը հավաքել են 7-ական միավոր և զբաղեցրել համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը` հաղթողին զիջելով 0.5 միավորով: Մասնակցել են 87 շախմատիստներ: Հիմա մասնակիցները խաղում են դասական շախմատ: