Դոնեցկի «Մետալուրգը» շարունակում է առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնել Ավստրիայի հարավում: Թիմի հետ Ավստրիա է մեկնել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը:
«Մետալուրգը» նախատեսում է անցկացնել երեք ընկերական հանդիպում: Առաջին սփարինգը տեղի է ունենալու հունիսի 14-ին, մրցակիցը լինելու է ավստրիական «Նեոսիդլը», որը հանդես է գալիս տարածաշրջանային լիգայում:
Այնուհետև «Մետալուրգի» մրցակիցները լինելու են երկու հունգարական թիմեր: Հունիսի 18-ին Վլադիմիր Պյատենկոյի սաները մրցելու են Հունգարիայի առաջնության արծաթե մեդալակիր «Պակշի» հետ, իսկ հունիսի 21-ին` «Ուեպեշտի» հետ, հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը: