13 հունիսի 2011 - 16:44 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Այսօր լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի Շահումյանի շրջանի օկուպացման 19 տարին

Այսօր լրացավ Ադրբեջանի կողմից Արցախի Շահումյանի շրջանի օկուպացման 19 տարին: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանը, 1992 թվականի հունիսի 13-ն ամենաողբերգական օրը դարձավ Շահումյանի շրջանի պատմության մեջ: Նրա խոսքով, հայկական կողմն արեց ամեն ինչ, որպեսզի պաշտպանի Շահումյանը, սակայն հակառակորդը մի քանի անգամ գերազանցում էր իր ուժով: Բալայանը հաղորդել է նաև, որ Գետաշենի և Շահումյանի օկուպացման արդյունքում անօթևան մնացին 21 000 հայ փախստականներ, որոնք հույս ունեն, որ կարող են հայրենի գյուղեր վերադառնալ:

19 տարի առաջ` հունիսի 13-ին, ադրբեջանական բանակը լայնամասշտաբ հարձակում գործեց Շահումյանի վրա: Ադրբեջանական բանակն այնտեղ կենտրոնացրեց իր ողջ ռազմական տեխնիկան: Չնայած հայկական կողմի դիմադրությանը, Շահումյանի անկումից չհաջողվեց խուսափել:

ՖՈՏՈՇԱՐՔ