13 հունիսի 2011 - 17:18 AMT
Հայաստանի ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետգները հունիսի 13-19-ի համար

Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից հունիսի 13-ից 19-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ոսկու գնման գնման գինն այս շաբաթ կկազմի 17161.12 (+49.77), բացթողնման գինը` 18653.39 (+54.1) դրամ, արծաթի գնման գինը` 412.13 (-2.92), բացթողնման գինը` 447.97 (-3.17), պլատինի գնման գինը` 20332.68 (+61.68), բացթողնման գինը` 22100.74 (+67.04), իսկ պալադիումի գնման գինը կկազմի 8946.25 (+323.02), բացթողնման գինը` 9724.18 (+351.1) դրամ: