14 հունիսի 2011 - 11:49 AMT
«Միկա» ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը հեռացվել է աշխատանքից

«Միկա» ֆուտբոլի ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Արմեն Շահգելդյանին: Գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի ակումբի մարզչական հարցերի գծով փոխնախագահ և մարզական տնօրեն Էդուարդ Մարկարովը:

Հայաստանի ընթացող առաջնության 12-րդ տուրից հետո «Միկան» 15 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Այս տարի Շահգելդյանն իր թիմով դարձավ երկրի գավաթի տիտղոսակիր, եզրափակչում հաղթանակ տանելով «Շիրակի» հանդեպ 4:1 հաշվով: