14 հունիսի 2011 - 13:33 AMT
10 վնասակար ծրագիր որպես կեղծ Angry Birds ջնջվել են Android market-ից

Google-ը ջնջել է 10 ծրագիր Android market-ից, որոնք պարունակում էին վնասակար կոդեր՝ քողարկված որպես ամենահայտնի և շատ բեռնվող խաղի Angry Birds-ի լրացում (add-ons)։ Այս մասին հայտնում է Gadget Lab-ը։

Ծրագրերը պարունակում էին Plankton կոչվող լրտեսող համակարգը, որը միանում է մի սերվերի և ներբեռնում հեռախոսի մեջ պարունակվող տեղեկությունները, բրաուզերի պատմությունը և այլն։

Այս վնասակար ծրագրերը հայտնաբերել է Հյուսիսային Կարոլինայի համալսարանի ինֆորմատիկայի գիտությունների պրոֆեսոր Քսուքսիան Ջիանգը և հայտնել Google-ին։ Google-ը հենց նույն օրը հեռացրել է դրանք՝ սկսելով հետագա հետաքննությունը։

Պրոֆեսորը նաև այլ վնասակար ծրագրեր է հայտնաբերել իր հետազոտության ընթացքում։ Օրինակ, նա հայտնաբերել է տրոյան վիրուս, որը ծախսում է բջջայինի հաշվի ամբողջ գումարը՝ ուղարկելով մեծաքանակ SMS հաղորդագրություններ։ Ըստ պրոֆեսորի, այդ վիրուսը եղել է Android Market-ում Google-ի՝ դրանք հեռացնելուց դեռևս 3 ամիս առաջ։

Բազմաթիվ ծրագրավորողների համար Android Market-ը առաջարկում է ազատություն, որը որ չես գտնի այլ շուկաներում։ Android Market-ից դուրս այլ շուկաներում ծրագիր գնելը կամ բեռնելն ավելի ռիսկային է։