14 հունիսի 2011 - 13:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Շվեդիայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ Բաքվում նշել է, որ ղարաբաղյան խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Ղարաբաղյան խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է երկու կողմերի փոխզիջում: Այդ մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը:

Ըստ Բիլդտի, հակամարտության գոտում լարվածության մեղմացման և վստահության ամրապնդման համար պետք է բոլոր միջոցները ձեռնարկվեն և հենց դրա մասին է նա խոսել Բաքու այցելության ժամանակ: «Փոխզիջման հնարավոր կլինի հասնել կողմերի միջև ընթացող բանակցություններում»,-ասել է Բիլդտը:

Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը հավաստիացրել է նաև, որ իր երկիրը սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը և հուսով է, որ կողմերին կհաջողվի խաղաղ համաձայնության գալ մոտ ապագայում:

ՖՈՏՈՇԱՐՔ