14 հունիսի 2011 - 15:19 AMT
21-ամյա հայը մտադիր է առաջադրել թեկնածությունը Ֆրանսիայի նախագահի ընտրություններում

21-ամյա հայազգի Մաքսիմ Վերները մտադիր է առաջադրել թեկնածությունը 2012-ի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում: Ինչպես գրում է Nouvelles d'Arménie թերթը, Մաքսիմ Վերները` տաքսու վարորդի որդի է, նա արդեն ներկայացրել է իր նախընտրական քարոզարշավը «Երիտասարդներ, միացեք. 89 առաջարկներ 2012- ի համար» գրքում: Դրանով Վերները ցանկանում է դառնալ ֆրանսիական երիտասարդության թեկնածուն գալիք նախագահական ընտրություններում`գաղափարներն իրագործելու և երիտասարդության պահանջներն առաջադրելու համար:

Երիտասարդ թեկնածուն արդեն հասցրել է Ֆրանսիայում ճանաչում ստանալ: Նրա թեկնածության առաջադրումն իսկական սենսացիա է դարձել: Մաքսիմ Վերները դարձել է ֆրանսիական ԶԼՄ-ների և հեռուստատեսության թիվ 1 դեմքը: