14 հունիսի 2011 - 16:13 AMT
Հունիսի 27-ին «Փյունիկը» կմեկնի Ստեփանակերտ, որտեղ ընկերական խաղ կանցկացնի տեղի թիմի հետ

Հունիսի 27-ին Հայաստանի ֆուտբոլի 2010թ. չեմպիոն «Փյունիկը» կմեկնի Ստեփանակերտ, որտեղ ընկերական հանդիպում կանցկացնի տեղի թիմի հետ:

Երկօրյա այցի շրջանակներում երևանյան ակումբը կայցելի Արցախի տեսարժան վայրեր և կանցկացնի բարեգործական միջոցառումներ:

Իսկ «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պետք է հունիսի 14-ին մեկներ Ռուսաստան, դիտելու համար «Շիննիկ» -«Ուրալ» խաղը: Նա ցանկանում էր տեսնել, թե ինչպես են իրենց դրսևորում «Շիննիկի» հարձակվող Արթուր Սարկիսովը և «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանը՝ նրանց հավաքական հրավիրելու նպատակով: Սակայն, Սարկիսովը որակազրկման պատճառով չի մասնակցի այդ խաղին, և Մինասյանը հետաձգել է իր ուղևորությունը, հայտնում է «Ուրալի» պաշտոնական կայքը: