14 հունիսի 2011 - 16:14 AMT
Boodles Challenge-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կհանդիպի Վիկտոր Տրոիցկու հետ

Հունիսի 14-18-ը Դավիթ Նալբանդյանը կմասնակցի Լոնդոնի Boodles Challenge մրցաշարին: Առաջին շրջանում արգենտինահայ թենիսիստի մրցակիցը կլինի Վիկտոր Տրոիցկին (Սերբիա): Մինչ այդ թենիսիստները հանդիպել են չորս անգամ, 3:1 հաշվով առջևում է Նալբանդյանը:

Մինչ այդ Նալբանդյանը մասնակցել է մեկ այլ լոնդոնյան մրցաշարի՝ Queen's Club-ին, որտեղ հասել է քառորդ եզրափակիչ, սակայն զիջել է ֆերնանդո Վերդասկոյին (Իսպանիա):

Boodles Challenge-ից հետո Նալբանդյանը կմասնակցի Ուիմբլդոնի մրցաշարին, որը մեկնարկում է հունիսի 20-ին: