14 հունիսի 2011 - 16:41 AMT
Ոստիակններին հաջողվել է վնասազերծել որպես ջրմուղի աշխատակից ներկայացող գողին

Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 13:00-ի սահմաններում, անհայտ անձը ներկայանալով ջրմուղի աշխատակից՝ փորձել է մուտք գործել Երևանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը կասկածելով նրան՝ անմիջապես զանգել է ոստիկանություն:

Ոստիկանության ծառայողները շտապ մեկնել են ահազանգի հետքերով և հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքումչի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո վնասազերծել են հետապնդվողին, որը վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ հետապնդվողը վերջերս մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող, 1981 թ. ծնված Արման Ենգիբարյանն է:Հանգամանքները պարզվում են:Կատարվում է նախաքննություն, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը: