14 հունիսի 2011 - 17:27 AMT
«Ազատ ժողովրդավարների» հայտնվելը վկայում է ՀԱԿ-ի պառակտման մասին, գտնում է Արմեն Մարտիրոսյանը

«Ազատ ժողովրդավարների» կազմավորումը վկայում է այն մասին, որ պառակտվում է ոչ միայն Հայոց համազգային շարժումը, այլ նաև Հայ ազգային կոնգրեսը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, «Ազատ ժողովրդավարները» կիրականացնեն այն քաղաքականությունը, որը չի իրականացրել ՀԱԿ-ը, ինչպես նաև այլընտրանքային կարծիք կներկայացնեն:

ՀՀՇ-ի կողմնակիցները դժգոհ են ՀԱԿ-ի քաղաքական կուրսի փոփոխումից և իշխանությունների հետ երկխոսություն սկսելուց: Նրանք ՀՀՇ նախագահի նախկին տեղակալ Խաչատուր Կոկոբելյանի գլխավորությամբ ստեղծել են նոր՝ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը: ՀՀՇ-ից դուրս են եկել նաև կուսակցության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը և ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: