14 հունիսի 2011 - 20:14 AMT
Սերգեյ Մովսիսյանը և Դավիթ Նավարան կանցկացնեն դասական շախմատի վեց պարտիա

Պրահայի շախմատային փառատոնի շրջանակներում անցկացվում է մրցախաղ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանի (Հայաստան) և Դավիթ Նավարայի (Չեխիա) միջեւ: Մրցակիցները կանցկացնեն վեց դասական պարտիա:

Փառատոնի և Մովսիսյան - Նավարա մրցախաղի պաշտոնական հյուրն է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը:

Առաջին պարտիան ավարտվեց ոչ ոքի:

Մովսիսյան - Նավարա մրցախաղի պարտիաները կշարունակվեն մինչև հունիսի 19-ը, հաղորդում է armchess.am-ը: