15 հունիսի 2011 - 11:20 AMT
Այսօր Հայաստանում նշում են Պետական խորհրդանշանների օրը

Այսօր` հունիսի 15-ին, Հայաստանում նշում են Պետական խորհրդանշանների օրը:

Տոնի առիթով Երևանում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնց թվում` տոնական երթ, որը կսկսվի ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակից: Միջոցառման մասնակիցները կանցնեն Նալբանդյան և Սայաթ-Նովա փողոցներով, Ֆրանսիական հրապարակով, Մաշտոցի անվան պողոտայով, Ամիրյան փողոցով և կրկին կվերադառնան Հանրապետության հրապարակ:

Միջոցառման նախաձեռնողը պետական արժեքների պահպանման «Մենք» հիմնադրամն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» և «Հայաստանի Հանրապետության զինանշանի» մասին օրենքներն ընդունվել են 2006-ի հունիսի 15-ին, իսկ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010-ի հունիսի 15-ին: