15 հունիսի 2011 - 13:52 AMT
Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Շենգավիթը»

Տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայի 11-րդ տուրը: «Բանանց-2»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Իմպուլս-2«-ին: Նման հաշիվ է գրանցվել նաև «Շիրակ-2»-«Փյունիկ-3» խաղում, հաղթեց Գյումրիի թիմը:

«Փյունիկ-2»-ը 0:6 հաշվով ջախջախեց «Արարարտ-2»-ին: Միակ ոչ ոքին գրանցվեց «Շենգավիթ»-«Գանձասար-2» խաղում՝ 1:1, PanARMENIAN.Net-ին են հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունում:

Մրցաշարային աղյուսակը կգլխավորի «Շենգավիթը» 23 միավորով, «Շիրակ-2»-ը վաստակել է 21 միավոր, երրորդ տեղում է «Բանանց-2»-ն է 16 միավորով: