15 հունիսի 2011 - 16:10 AMT
Սիրիայում Թուրքիան փորձում է իր խաղը վարել, վստահ է հայ փորձագետը

Աստիճանաբար Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ավելի ինքնուրույն է դառնում, ինչը կարող է հանգեցնել թուրքական դիվանագիտության մեկուսացմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ փորձագետի, խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան կաշխատի տարածել նոր օսմանականության իր քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, մասնավորապես, Սիրիայում՚ Չի բացառվում, որ Թուրքիան կարող է փորձել իր խաղը վարել Սիրիայում, այդ թվում նոր ուժեր առաջ մղելով այդ երկրում»,-ասել է Սաֆրաստյանը:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության կովկասյան ուղղությանը, ապա փորձագետը նշել է, որ այդ ուղղությամբ թուրքական դիվանագիտությունը ակտիվություն չի դրսևորի, ինչը կապված է Սիրիայում ու Մերձավոր Արևելքում ստեղծաված իրավիճակի հետ: