15 հունիսի 2011 - 16:16 AMT
Հունիսի 15-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 375.90 դրամ

Հունիսի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,8 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 375.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 375.60 դրամ:

Հունիսի 15-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 375.90 դրամ` հունիսի 14-ի համեմատ ավելանալով 0.07 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 538.93 դրամ` նվազելով 4.33 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 կետով` կազմելով 13.46 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: