15 հունիսի 2011 - 16:26 AMT
Թուրքիայում շուտով կրկին կսրվի քրդական հիմնախնդիրը, վստահ է Ռուբեն Սաֆրաստյանը

Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը Թուրքիայում քրդական հիմնախնդրի սրում է ակնկալում մոտ ապագայում: Ինչպես փորձագետը հայտնել է Երևանում կայացած մամլո ասուլիսում, իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ), որը հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքեց ձայների 50%-ից քիչ ավելին, ի վիճակի չէ լուծել քրդական հիմնախնդիրը, որը գնալով միայն սրվում է: Սաֆրաստյանի խոսքով, հենց այդ պատճառով Խաղաղության և ժողովրդավարության քրդամետ կուսակցությունը, որը թեև չի անցել նոր խորհրդարան, բայց որին հաջողվել է իր կողմնակիցներին անցկացնել թուրքական մեջլիս, կառավարող կուսակցության հետ երկխոսություն է պահանջում:

«Քրդերը հասկանում են, որ Էրդողանը մենակ չի կարողանա փոխել երկրի սահմանադրությունը»,- ասել է Սաֆրաստյանը: