15 հունիսի 2011 - 16:58 AMT
«Անելիք Բանկը» ծրագրում է իր հաճախորդների համար զեղչային համակարգ ներդնել

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ծրագրում է իր հաճախորդների համար զեղչային համակարգ ներդնել, որը թույլ կտա լրացուցիչ զեղչերով օգտվել Երևան քաղաքում գործող 200-ից ավելի ընկերությունների ծառայություններից, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

2011 թվականի հունվար - մայիս ամիսներին բանկը թողարկված պլաստիկ քարտերի քանակով 184.3 % աճ է գրանցել 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության մամլո հաղորդագրության մեջ, բանկի պլաստիկ քարտերով կատարված գործարքների ծավալն ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում աճել է 13.4 %-ով:

«Տարեսկզբին Բանկն իր առջև խնդիր էր դրել ավելացնել «Անելիք Բանկ» ՓԲԸ պլաստիկ քարտերի քանակը մինչև 50 000-ի: Թողարկված քարտերի քանակի նկատելի աճը թույլ է տալիս կանխատեսել դրված նշաձողի հաղթահարումը մինչև 2011 թվականի ավարտը:

Աշխատավարձային ծրագրերի շրջանակներում թողարկված քարտերի քանակական աճը նշված ժամանակահատվածում կազմել է 30 %: Բանկը ավելացրել է նաև իր բանկոմատների քանակը, որոնց թիվը հանրապետությունում այժմ 40 է: