15 հունիսի 2011 - 17:10 AMT
Հայաստան կհրավիրվի Գաբրիել Գարսիա Մարկեսը

Աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսը կհրավիրվի Հայաստան մշակույթի նախարարության կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ՀՀ մշակույթի նախարարության հասարակության հետ կապերի բաժնից: Այժմ նախարարության կողմից պատրաստվում է նամակ, որը մոտ օրերս կուղարկվի գրողին: Հրավերը կապված է 2012թ-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հետ:

Հունիսի 9-ին «Հրավիրենք Մարկեսին Հայաստան» նախաձեռնության անդամները պաշտոնական նամակ էին ուղարկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ խնդրելով հրավիրել Գաբրիել Գարսիա Մարկեսին Երևան: Նախաձեռնությանը միացել է շուրջ 2500 մարդ: