15 հունիսի 2011 - 17:35 AMT
Հայաստան կժամանի Ֆրանսիայի Համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը

Հունիսի 16-17-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը: Այցի ընթացքում Ֆրանսիացի նախարարը կհանդիպի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ծաղկեպսակ կդնի Ցեղասպանության զոհերի հուշարձանին, ինչպես նաև կայցելի Խոր Վիրապ և Մատենադարան: