15 հունիսի 2011 - 17:36 AMT
«Կոնվերս բանկի» խորհրդի նոր նախագահ է նշանակվել Արմեն Տեր-Տաճատյանը

«Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ է նշանակվել Արմեն Տեր-Տաճատյանը:

Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, Խորհրդի նախկին նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը նշյալ պաշտոնը թողել է իր նախաձեռնությամբ` շարունակելով մնալ Խորհրդի անդամ:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ ղեկավար կազմում կատարված փոփոխությունները գրանցվել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Արմեն Տեր-Տաճատյանը և Խուան Պաբլո Գեչիջյանը «Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհրդի անդամ են հանդիսանում դեռևս 2007 թվականից, այդ ընթացքում տարբեր տարիներին վարել են նաև Խորհրդի նախագահի պաշտոնը: