15 հունիսի 2011 - 18:05 AMT
Արդշինինվեստբանկը նոր սակագներ է առաջարկում «Զոլոտայա կորոնա» համակարգով

2011թ. հունիսի 20-ից «Զոլոտայա կորոնա» միջազգային դրամական փոխանցումների համակարգը Ռուսաստանից Հայաստան ուղարկվող փոխանցումներն իրականացնելու է նոր` իջեցված սակագնով` սկսած 0,5%-ից, նախկին 1,5%-ի փոխարեն:

Արդշինինվեստբանկը հանդիսանում է «Զոլոտայա կորոնայի» ամենախոշոր հայկական գործընկեր բանկը և հնարավորություն է տալիս իր բոլոր մասնաճյուղերում ստանալ դրամական փոխանցումներ ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Արդշինինվեստբանկի մասնաճյուղերում «Զոլոտայա կորոնա» համակարգով ուղարկված գումարի ստացման դեպքում ստացողից միջնորդավճար չի գանձվում, վճարում է միայն ուղարկողը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Արդշինինվեստբանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ոլորտում, ներկայումս փոխանցումներ է իրականացնում MoneyGram, Contact, Migom, Быстрая Почта, IntelExpress, RIA, Coinstar, Blizko միջազգային համակարգերով, և այս ոլորտում համագործակցում է ռուսական Ֆորա բանկի և Սբերբանկի հետ: