15 հունիսի 2011 - 19:22 AMT
Երևանի ավտոբուսներում կտեղադրվի Wi-Fi անլար ինտերնետ կապ ապահովող MyFi մոդեմ

Երևանի հասարակական տրանսպորտում տեղադրվելու է Wi-Fi անլար ինտերնետ կապ: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց Orange Armenia ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

«Ծրագիրն առաջարկել է քաղաքապետարանը և մենք սիրով ընդունել ենք առաջարկը: Ինտերնետի արագությունը կլինի այնքան, որքան սովորական օգտագործողներինը»,- նշեց Լիլիթ Մարտիրոսյանը և ավելացրեց, որ ավտոբուսներում տեղադրվելու է MyFi մոդեմ, որն ապահովում է մինչև 7.2 Մբ/վ արագություն։ MyFi մոդեմին միաժամանակ կարող են միանալ 5 սարք։