16 հունիսի 2011 - 14:24 AMT
ՀԴԿ-ն ու Հնչակյանները ցանկանում են միավորել ձախ ուժերին ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու համար

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) ցանկանում են միավորել ձախ ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը: Ըստ նրա, այժմ անհրաժեշտ է միավորել ձախ ուժերին, ինչը թույլ կտա հավասարակշռել Հայաստանի քաղաքական դաշտը: Սարսգյանը նշել է, որ իշխանությունը աջակենտրոն ուժերի ձեռքում է, իսկ ընդդիմության մեջ աջ ուժերն են: Ըստ նրա, ձախ ուժերի միավորման նպատակն է ներկայացնել «քաղաքական կուրսի այլընտրանքային տարբերակը»:

Սարգսյանն ասել է նաև, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլոր ձախ ուժերի, այդ թվում ՀՅԴ-ի, Կոմկուսի և այլ կուսակցությունների հետ: Նա հավելել է նաև, որ նրանց միավորումը մտադիր է համագումար հրավիրել հուլիսի սկզբին, որտեղ կհստակեցվի հետագա գործողությունների ծրագիրը: