16 հունիսի 2011 - 18:33 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում զգալիորեն նվազել է դեռահասների հանցագործությունների քանակը

Վերջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում դեռահասների հանցավորության մակարդակը նախորդ տարվա նույն շրջանի համեմատ 15.9%-ով իջել է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի Ոստիկանության քրեական հետախուզության Գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը:

Նրա խոսքով, 2011 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում դեռահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը կազմում է 169: «2010 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 200»,- ասել է նա:

Դուրյանը հաղորդել է նաև, որ այդ ժամանակահատվածում զգալիորեն նվազել է նաև կրկնակի հանցագործությունների թիվը, ինչը, նրա խոսքով, կապված է պրոֆիլակտիկ աշխատանքների հետ, որոնք իրականացվում են համապատասխան կառուցվածքների կողմից: Նա ընդգծել է, որ դեռահասների հանցագործությունների կանխման նպատակով դաստիարակչական աշխատանքներ պետք է իրականացվեն ընտանիքներում, դպրոցներում և հասարակական կազմակերպություններում:

ՖՈՏՈՇԱՐՔ