16 հունիսի 2011 - 19:35 AMT
Soundcloud –ը արձանագրել է 5 մլն գրանցված օգտագործող

Երաժշտություն կիսելու (music-sharing) հարթակ Soundcloud-ը մեկ տարում ձեռք է բերել 4 միլիոն գրանցված օգտագործող, որի արդյունքում ընդհանուր օգտագործող-ների թիվը կազմում է 5 միլիոն։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։

Soundcloud-ը, որն ամեն օր արձանագրում է 20,000 նոր գրանցում, բազմաթիվ նորամուծություններ է կատարել ստեղծվելուց՝ 2008-ից, ի վեր։ Մասնավորապես թողարկել է iPhone-ների և Android-ների համար ծրագրեր, հնարավորություն է մցրել ձայնագրություններ անել անմիջաօես իր բոլոր պլատֆորմներից։

Բացի դրանից միշտ աճում է այն երաժիշտների և լրագրողների թիվը, ովքեր Soundcloud-ն օգտագործում են իրենց երաժշտությունը կամ նյութերը կիսելու և կարծիք լսելու համար։