17 հունիսի 2011 - 11:49 AMT
Angry Birds-ի Mine And Dine նոր դրվագը կարելի է անվճար բեռնել Android Market-ից

Վերջերս Angry Birds խաղի ստեղծող Rovio ընկերությունը հայտնել էր նոր դրվագի մոտալուտ թողարկման մասին։ Այսօր արդեն խաղի նոր դրվագը՝ Mine and Dine-ը, կարելի է անվճար բեռնել Android Market-ից։ Այս մասին հաղորդում է Android Police-ը։

Mine and Dine-ը պահանջում է Android 1.6 և ավելի բարձր տարբերակներ։

Այս դրվագում, չարամիտ խոզուկները գողացել և պահել են թռչունների ձվիկները խորը ընդհատակում։ Բնականաբար, այդ կամիկաձե թռչունները թույլ չեն տա խոզուկներին գողանալ իրենց ձվիկները, նրանք փորձառու են խոզուկների հետ կռվում և գիտեն, որ պետք է ետ բերեն այն, ինչ գողացվել է։